Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Պուտինը պաշտոնանկել է ՈՒդմուրտիայի ղեկավարին

Պուտինը պաշտոնանկել է ՈՒդմուրտիայի ղեկավարին
04.04.2017 | 23:52

Վլադիմիր Պուտինը պաշտոնանկ է արել ՈՒդմուրտիայի ղեկավար Ալեքսանդր Սոլովյովին՝ հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը: Նա այսօր ձերբակալվել է Իժևսկում և տեղափոխվել Մոսկվա: ՌԴ Քննչական կոմիտեն գործ է հարուցել ՈՒդմուրտիայի ղեկավարի դեմ ՝ «խոշոր չափի կաշառք ստանալու հոդվածով»: Քննության տվյալներով, 2014-2016- ին Սոլովյովը ստացել է 139 միլիոն ռուբլի մի կազմակերպությունից, որը Կամա և Բույ գետերի վրա կամուրջներ էր կառուցում:

Գումարի դիմաց ՈՒդմուրտիայի ղեկավարը այդ աշխատանքի համար վճարել է դաշնային և շրջանային բյուջեից: Սոլովյովը ՈՒդմուրտիան ղեկավարում է 2014 թվականից:

Դիտվել է՝ 1232

Մեկնաբանություններ